«Մանկական Նոր Ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 3-րդ տեղը (լուսանկարներ)
Ղրիմում անցկացված «Մանկական Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
«Շնորհավոր Հայաստաաաան....Մանկական Նոր Ալիքում պատվավոր 3-րդ մրցանակը մերն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհու երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:
Մրցույթի պաշտոնական էջի հաղորդմամբ, առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ռուսաստանի ներկայացուցիչները:
Նշենք, որ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2008-ին, 2009-ին մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության 400 հայտ 20 երկրից:
Լուսանկարները՝ Կյոկչյանի ֆեյսբուքյան էջից: