Սոցփաթեթի շուրջ 43.5 հազար շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկական քննություն
Շարունակվում է հունվարի 1-ից ներդրված սոցիալական շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը: Հունվար-հուլիս ամիսների ընթացքում սոցիալական փաթեթի 43 հազար 486 շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը կազմում է շահառուների ընդհանուր թվի շուրջ 49 տոկոսը:
ԱՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված աշխատանքների տեմպերը հատկապես ակտիվացել են ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակից սկսած: Այսպես, միայն հուլիս ամսին ծրագրից օգտվել է 8671 շահառու կամ շուրջ 42 տոկոսով ավելի` 2015թ. առաջին երեք ամիսների նկատմամբ:
Սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումը առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։
Սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է 2016թ. սոցիալական փաթեթի ծառայություններն ակտիվացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում