Քեյթ Միդլթոնն ու ամուսինը ԶԼՄ-ներին խնդրել են հանգիստ թողնել արքայազն Ջորջին
Քեմբրիջի դուքս ու սքսուհին բաց նամակ են հղել բրիտանական առաջատար լրատվամիջոցներին՝ խնդրելով այլևս չհետապնդել իրենց երկամյա որդուն՝ արքայազն Ջորջին: Նրանք անհագստություն են հայտնել, որ պապարացիները ոտնկոխ հետևում են երեխային: «Դա կարող է մեզ շատ խնդիրն երի առաջ կանգնեցնել»,- «The telegraph»-ի փոխանցմամբ, ասել են նրանք:
Նման նամակ գրելու համար պատճառ է հանդիսացել օգոստոսի սկզբին տեղի ունեցած տհաճ միջադեպը, երբ անանուն լուսանկարիչը ողջ ընթացքում հետևել է դայակի հետ զբոսնող Ջորջին: Պապարացին նստել է մեքենան, փորձել լուսանկարել երեխային, ոստիկանությունը նրան ձերբակալել է:
«Մենք խիստ անհանգստացած ենք տեղի ունեցածի վերաբերյալ: Ցավոք, նա միակը չէ: Ցանկանում ենք ասել, որ մեր անվտանգության ուժեղացման պայմաններում, մեր թինկնապահների համար դժվար է զանազանել ԶԼՄ աշխատակիցներին չարամիտներից»,-ասված է Քեյթի ու Ուիլյամի նամակում: Զույգը խնդրում է նաև հարգել անձնական կյանք ունենալու իրենց իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան