Ալժիրցին կոտրել է Ստամբուլի օդանավակայանի դուռը
Ալժիրցի 29-ամյա երիտասարդը կոտրել է Աթաթուրքի օդանավակայանի ապակե դուռը՝ հույս ունենալով հասնել արդեն շարժվող ինքնաթիռին:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ ռեգիստրացիան անցնելուց հետո Չիխա Ջալալ անունով երիտասարդը քնել է և չի լսել հայտարարությունը: Երբ արթնացել է, տեսել է, որ սպասասրահը դատարկ է:
Ցայտնոտի մեջ ընկած երիտասարդը վազել է դեպի ապակե դուռը, կոտրել այն ու դուրս եկել թռիչքուղի, փորձելով հասնել դեպի Ալժիր մեկնող, արդեն շարժման մեջ գտնվող ինքնաթիռին: Սակայն Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է նրան:
Ալժիրցի երիտասարդը բացատրել է, որ ընտանիքի անդամները սպասում էին իրեն: Թե ինչ պատիժ է սպասվում նրան, առայժմ հայտնի չէ: