Ոսկու շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է, մարդիկ սառեցնում են իրենց ԱՁ-ները. «Ժամանակ»
«Բաղնիքի» և ոսկու մյուս շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է՝ փաստում են ոսկեգործությամբ զբաղվողները: Ամեն օր փակվում են նոր ԱՁ-ներ, ու շուկայում սեղանիկները մնում են դատարկ:
Սեպտեմբերի 1-ից իր ԱՁ-ն է պատրաստվում փակել նաև տիկին Շողիկը: «Առևտուրը համարյա 90 տոկոսով հետ է գնացել, բացարձակ առևտուր չկա: Ուղիղ 2 տարի է՝ ես իմ նախկին կուտակած ապրանքները վաճառում եմ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որպեսզի կարողանամ վճարել հարկերն ու վարձավճարները: Ես 2 տարուց ավելի շահույթ չեմ ունեցել, ու այլևս այսպես շարունակելն անհնար է: Ես սեպտեմբերի 1-ից փակում եմ իմ ԱՁ-ն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է տիկին Շողիկը:
Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեին, որ գոնե շուկայի սեփականատերերը մի քիչ կիջեցնեին վարձավճարները, բայց անօգուտ: Ոչ ոք ոչ մի զիջման չգնաց, և այս վիճակով այլևս հնարավոր չէ աշխատել: «Ոչ մեկի կողմից ոչ մի մոտեցում չեղավ, ոչ մի գրոշ վարձավճարներից չիջեցվեց, ու այլևս հնարավոր չէ գոյատևել և այլ միջոցներով աշխատած գումարը դնել էս գործի մեջ, անօգուտ է: Շուկայի տերերն էլ համառում են, թե իրենք էլ են հարկեր տալիս, իրենց վրա էլ է գումար դրված: Սա է իրականությունը»,- հավելել է կինը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան