Մարզահամերգային համալիրը գնած ընկերությունը 20 օր առաջ է գրանցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ն անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու մասին լուրերին և գրել.«Ինչ է իրենից ներկայացնում «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը, որ նրան նման պատվի են արժանացնում։ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ այս ընկերությունը գրանցվել է ընդամենը 20 օր առաջ։ Նրա հիմնադիրը Արմեն Զավենի Գևորգյանն է՝ ծնված 1970 թվականին․ Իսկ ընկերության հասցեն նույն Արմեն Գևորգյանի բնակության հասցեն է, որտեղ նա հաշվառված է և բնակվում է իր երկու զավակների և կնոջ հետ։
Այսինքն՝ ՀՀ կառավարությունը մարզահամերգային համալիրը վաճառել է մի ընկերության, որը օրերս է ստեղծվել և ակնհայտ է, որ հենց այս գործարքի համար։ Հաշվի առնելով, որ գործադիրը ցանկանում է մարզահամերգային համալիրը նման մութ ճանապարհով օտարել, ապա կարելի է ասել, որ դրա իրական գնորդը Կառավարության նիստերի դահլիճում գտնվող անձանցից մեկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան