ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի ժամկետը հստակեցված չէ. «Ժողովուրդ»
Մինչ օրս անհայտ է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում խոստացված աուդիտը երբ է անցկացվելու։
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀԷՑ մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանից պարզել, թե այդ գործընթացը որ փուլում է։
«Դեռևս նույն փուլում է։ Նախ` պետք է տեխնիկական առաջադրանքը ամփոփվի, դրանից հետո նոր կսկսվի ընտրության փուլը, դեռևս տեխնիկական հարցերը պետք է լուծվեն»։,- ասել է Սարջանյանը։
Հավելենք, որ Կառավարության երեկվա նիստում էլ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե խոշոր բիզնեսի էլէներգիայի թանկացումը պետբյուջեից չի փոխհատուցվի։ Այսինքն՝ Կառավարությունը կփոխհատուցի միայն բնակչության սպառած էլէներգիայի սակագնի՝ 6,93 դրամ թանկացումը։ Իսկ ձեռնարկությունները՝ ինչպես պարզվում է, օգոստոսի 1-ից արդեն նոր՝ բարձրացված սակագնով պիտի վճարեն էլէներգիայի վարձի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան