Արա Աբրահամյանին հասկացրել են, որ չպետք է փորձի Հայաստանի քաղաքական կյանքին միջամտել. «Ժողովուրդ»
Աբրահամյանին վերջնականապես հասկացրել են, որ չպետք է փորձի Հայաստանի քաղաքական կյանքին լուրջ միջամտել:
Ինչպես մամուլում գրվել էր՝ Աբրահամյանը վերջին շրջանում Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների հետ ակտիվորեն քննարկում էր նոր կուսակցություն ստեղծելու կամ եղածներից որևէ մեկում «ներդրում» կատարելու ճանապարհով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակը:
Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավից Աբրահամյանին զգուշացրել են, որ ցանկացած ինքնուրույն «խաղ» դատապարտված կլինի: Նրան առաջարկել են իր եղբայրներից մեկին կամ երկուսին «տեղավորել» «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնած «Ազգային վերածնունդ» նախագծում, և եթե կստացվի, ապա այդ ճանապարհով նրանց դարձնել պատգամավոր: Եվ այդ փորձն Արա Աբրահամյանն ունի. նրա եղբայրներից Սերյոժա Աբրահամյանը 2007-ին հենց ՕԵԿ ցուցակով էր պատգամավոր դարձել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան