Վիկտոր Ցոյի մահվանից անցել է 25 տարի (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր լրանում է ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ Վիկտոր Ցոյի մահվան 25-րդ տարելիցը: Արդեն քառորդ դար Ցոյը չկա, բայց նրա և նրա հիմնադրած «Կինո» խմբի հեղինակությունը չի մարում, իսկ նրա արվեստի երկրպագուների բանակը համալրվում է:
«Комсомольская правда»-ն գրում է, որ Ցոյը ընկերների հիշողություններում չափազանց համեստ մարդ էր, ոչ մեկին չէր անհնագստացնում իր խնդիրներով, տաղանդավոր էր ու մշտապես փորձում էր աննկատ մնալ: Նա մահացել է 28 տարեկան հասակում, վթարի հետևանքով:
«Комсомольская правда»-ն գրել է Ցոյի որդու` Ալեքսանդրի մասին: Տղան հուլիսի 26-ին դարձել է 30 տարեկան: Մայրական տատիկն ասել է, որ նա այդքան էլ լավ չի հիշում հորը: «Իրականում ես խղճում եմ Սաշային, նա դժբախտ երեխա է. նրա ազգանունը նրա համար անեծք է»,- ասել է տատիկը:
Ցոյ կրտսերը բանաստեղծություններ է գրել դեռ 4-5 տարեկանից: Մայրը` Մարիաննա Ցոյը, մահացել է 2005 թվականին, երբ Սաշա Ցոյը 20 տարեկան էր: Նա այդ ժամանակ ապրում էր և Սանկտ-Պետերբուրգում, և Մոսկվայում: Սովորել է դիզայն. անգլերեն ու համակարգչային ծրագրավորում: Իրեն փորձել է նաև լրագրության մեջ` մոսկովյան թերթերից մեկում սյունակ գրելով: Նա ամուսնացած է, ունի աղջիկ` 3 տարեկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում