Բեն Լադենի որդին սրբազան պատերազմի կոչ է արել
«Ալ-Քաիդան» թվիթերում տեղադրել է հաղորդագրություն և ձայնագրություն՝ հաղորդելով, որ այն պատկանում է միջազգային ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդի Խամզիին: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաղորդագրության մեջ տղամարդու ձայնը կոր է անում սրբազան պատերազմ մղել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ՝ որպես թիրախ ընտրելով Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզը և Թել-Ավիվը:
Ենթադրվում է, որ Խամզի բեն Լադենն այժմ 23 կամ 24 տարեկան է: Ավելի վաղ նա երբեք հանդես չի եկել ջիհադիստների շարքերից:
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011թ-ին ԱՄՆ հատուկ ջոկատայինների գոևրծողության ժամանակ: Այն ժամանակ նշվում էր, որ գործողության ժամանակ զոհվել է նաև Ուսամայի որդին, սակայն հետագայում պարզվեց, որ խոսքը ավագ որդու Խալեդի մասին է, իսկ Խամզեին հաջողվել էր թաքնվել և կենդանի մնալ: