Բլատտեր. «Պլատինին եղբորս ասել էր, որ եթե հրաժարական չտամ, կհայտնվեմ բանտում»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին մեղադրել է իր եղբոր վրա ճնշում գործադրելու մեջ: «Volkskrant»-ին տված հարցազրույցում Բլատտերը նշել է, որ ֆրանսիացին փորձել է ազդել մայիսի 29-ին կայացած ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների վրա, երբ 79-ամյա շվեյցարացին հաղթանակ տոնեց: Ի դեպ, մի քանի օր անց վերջինս հրաժարական տվեց՝ կապված կազմակերպությունում ծագած կոռուպցիոն սկանդալի հետ:
«Նա իմ եղբորն ասել էր. «Փոխանցեք Յոզեֆին, որ պետք է հրաժարական տա, այլապես կհայտնվի բանտում»,- ասել է Բլատտերը:
ՖԻՖԱ-ի նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հրաժարական տալու իր որոշումը կապված չէ այդ սպառնալիքի հետ:
Պլատինիին մոտ կանգնած աղբյուրներից մեկը, մենկաբանելով Բլատտերի խոսքերը, նշել է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը չի արձագանքի այդ հայտարարությանը, քանզի զբաղված է առավել կարևոր գործերով և վայելում է շատ ազգային ֆեդերացիաների աջակցությունը ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում, որոնք կկայանան 2016 թ. փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում