Չինաստանում 360 օգտատիրոջ հաշիվ է փակվել՝ վերջին պայթյունի խոսակցությունների պատճառով
Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել սոցիալական ցանցերում 360 հաշիվների արգելափակման հետ կապված՝ Թյանցզինեում խոշոր պայթյունի մասին խոսակցությունների պատճառով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:
Ինչպես նշվում է, Sina Weibo և WeChat սոցիալական կայքերում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ «թունավոր գազը հասել է Պեկին», «թալանվել են խանութներն որ սուպերմարկետները» և «ոչ ոք չի փրկվել 1 կմ շառավղով պայթյունից»:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները Թյանցզինեում հայտնաբերել են ևս մեկ փրկվածի: Նշվում է, որ 50-ամյա տղամարդը գտնվել է 50 մետր հեռու պայթյունի կենտրոնից:
Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է 85 մարդ, ընդհանուր տուժածների թիվը կազմել է 700: