Չինաստանում փրկարարները պայթյունի էպիկենտրոնի մոտ կենդանի մարդ են գտել
Չինաստանի նավահանգստային Տյանձին քաղաքում, որտեղ օրերս պայթյուններ են որոտացել, փրկարարները փլատակներից կենդանի մարդ են դուրս բերել: Նշվում է, որ 50-ամյա տղամարդուն գտել են էպիկենտրոնից 50 մ հեռավորության վրա:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, տղամարդն անմիջապես հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոց:
Աղբյուրը նշում է, որ իշխանությունները պայթյուններից 3 կմ շառավղով տարհանել են բնաչությանը: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 700 մարդ: Պայթյունների հետևանքները՝ լուսանկարներում:
Նախորդող լուր՝
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին
Չինաստան. Թյանցզինում շարունակում են պայքարել հրդեհի դեմ
Չինաստանում պայթյունի հետևանքով 5 հազար նոր Volkswagen, BMW, Toyotа ու Mazda է այրվել