Սահմանադրության նախագիծը դատավորներին անկախության երաշխիք չի տալիս. Սահմանադրագետ
Սահմանադրության նախագծով Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման առաջարկվող մոդելը անկախություն չի ապահովում դատավորների համար: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական իրավունքի մասնագետ Գաբրիել Բալայանը` ասելով, որ ինքը դեմ է կդատական խորհրդի կազմավորման նման մոդելին:
«Սխալ է Ազգային ժողովին լիազորություն տալ նույն համամասնությամբ` 5/5, ձևավորել դատական իշխանություն. 5 դատավորներ և ԱԺ-ի կողմից ներկայացված 5 իրավաբաններ: Ու՞ր մնաց դատական իշխանության անկախությունը: Այդպիսով դատական իշխանության անկախության սկզբունքը խախտվում է», -կարծիք հայտնեց Բալայանը:
Հիշեցնենք` Սահմանադրության նախագծի 172-րդ հոդվածի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Իսկ 173 հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգը. « Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասը անդամից, որոնցից հինգին ընտրում է Ազգային ժողովը` իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, պատգամավորների առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, հինգին` դատավորների ընդհանուր ժողովը` դատավորների թվից»:
Մասնագետի պնդմամբ, պետք է խորհրդի կազմում ավելացնել դատավորների թիվը, քան ԱԺ-ի կողմից ընտրվող ներկայացուցիչների թիվն է, հակառակ դեպքում դատական իշխանության անկախությունը չի ապահովվի:
Նրա կարծիքով, Սահմանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիք չի տրվում նաև նրանց` որոշակի ժամկետով դատավորի պաշտոնում նշանակելով: Օրինակ, 164 հոդվածի համաձայն, Վճռաբեկ դատարանի նախագահին Վճռաբեկ դատարանի կազմից` վեց տարի ժամկետով, առանց վերանշանակման իրավունքի, նշանակում է Ազգային ժողովը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նույնն է նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներ դեպքում:
«Երբ ժամկետը լրացավ, աշխատանքից դուրս եկավ նա հետագայում աշխատանքի տեղավորվելու խնդիր է ունենալու: Դա արդեն իրեն կաշկանդում է իր ընդունած որոշումներով»,- նկատեց սահմանադրագետը:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորին, ապա առաջարկվող նախագծով, ՍԴ դատավորը պետք է լինի 40 տարին լրացած, աշխատի 12 տարի ժամկետով և չի կարող վերստին ընտրվել նույն պաշտոնին:
«Պատկերացրեք` 42 տարեկանում մարդը դառնում է ՍԴ դատավոր, աշխատում տասը տարի և 52 տարեկանում դառնում է գործազուրկ: Գործազուրկ դառնալու հեռանկարը արդեն իսկ կաշկանդում է նրան: Մարդն ավելի շատ մտածելու է իր ապագայի մասին և կորցնելու է անկախությունը իր գործունեության մեջ. նա աշխատանքի անցնելու օրվանից մտածելու է` ինչպես անի, որ կոնֆլիկտի չգնա որոշ մարդկանց, որոշ մարմինների հետ, որ հետագայում աշխատանք ունենա: Դատավորի անկախության երաշխիքը ցմահ աշխատելն է, մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը», -բացատրեց Գաբրիել Բալայանը:
Ի դեպ, նախագծով Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները կոչվելու են դատավորներ և ոչ թե անդամներ, ինչպես այժմ է, ինչը նշանակում է, որ նրանք պետք է ունենան իրավաբանական կրթություն:
Այդուհանդերձ, մասնագետը ողջունելի է համարում այն, որ Սահմանադրության նախագծում մանրամասն են ներկայացվում եվրոպական դատական պրակտիկայի դրույթները, հստակեցված են մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները, առանձին մարմիններ` ԿԸՀ-ն, ԿԲ-ն, ՀՌԱՀ-ը, ՄԻՊ-ը, Գլխավոր դատախազը, ներկայացված են առանձին գլուխներով:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Դատախազի վերաբերյալ Սահմանադրության նախագծում սահմանափակում չկա. Բալայան
Ովքե՞ր են ի պաշտոնե Անվտանգության խորհրդի անդամ լինելու. Սահմանադրագետի դիտարկումները
Սահմանադրության նախագծին դեմ են նրանք, ովքեր 2018-ին ցանկանում են նախագահի թեկնածու լինել. Սամվել Նիկոյան
Նոր Սահմանադրությամբ դատավորների «վախը չափողը» դառնում է ԱԺ-ն. Պարգև Օհանյան
Սահամանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիքն ավելի բարձր է, քան գործող Սահամանդրությամբ. Իշխանյան
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան
Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան
Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան