Թուրք մտավորականները` Հայոց ցեղասպանության թանգարանում (լուսանկարներ)
Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:
Պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակության անդամները եղել են նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան