Գերմանիայի խորհրդարանում Հունաստանի վարկի մասին քվեարկությունը կանցկացվի օգոստոսի 19-ին
Գերմանիայի խորհրդարանը հայտարարել է օգոստոսի 19-ին արտահերթ նիստի մասին, որի ընթացքում կանցկացվի Հունաստանին 86 մլրդ եվրո վարկ տրամադրելու քվերակությունը: Այս մասին գրում է «Գազետա,ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Բունդեսթագի ներկայացուցիչ Նորբերտ Լամմերը արդեն պառլամենտականներին հրավեր է ուղարկել:
Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել էր, որ Հունաստանի ֆոնանսական օգնության երրորդ փաթեթը հաստատվել է: նա հայտնել է, որ ծրագիրը մշակվել է Հունաստանի ստանձնած պարտավորությունների ու բարեփոխումների համապատասխան: