Տնտեսություն 11:21 15/08/2015

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի և Լոռու մարզեր: Կառավարության ղեկավարը մարզային այցն սկսել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից: Առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: Երկար տարիներ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, և այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայում նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է Սևան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբեր: Ծրագրի համար ներդրվում է 475 միլիոն դրամ:

Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցում, որի տանիքն ամբողջովին փլուզվել է քամիների հետևանքով: Վարչապետը ծանոթացել է ստեղծված վիճակին և հանձնարարել ՀՀ պետբյուջեից հատկացնել 7 միլիոն դրամ` տանիքի հիմնանորոգման համար: Մարզադպրոցում գործում են տարբեր սպորտաձևերի 29 խմբեր:

Գեղարքունիք կատարած այցը վարչապետը եզրափակել է Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությամբ, որին մասնակցել են նաև մարզի համայնքների ղեկավարները: Ամփոփելով այցը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Սևանի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին, և ամենայն հավանականությամբ, շինաշխատանքները կսկսվեն աշնանը: Խոսելով Սևանի քաղաքային ճանապարհների վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը մտահոգիչ է համարել Սևան քաղաքի ավտոճանապարհների ներկա վիճակը և նշել, որ այդ ուղղությամբ համայնքը մեծ անելիքներ ունի: Վարչապետը ողջունել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությունը, ըստ որի` հրատապ ծրագրերի համար նախատեսված միջոցներից շուրջ 100 միլիոն դրամ է հատկացվելու Սևանի ճանապարհների հիմնանորոգման նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և ենթակառուցվածքային այլ ծրագրերին առնչվող հարցեր:

Լոռու մարզ կատարած այցը Հովիկ Աբրահամյանը սկսել է Մարգավահովիտ համայնքից, որտեղ ծանոթացել է գրեթե 2 կմ երկարությամբ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ արդեն իսկ կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերի կեսերին: Ճանապարհատվածի հիմնանորոգման համար ներդրվել է 96 մլն դրամ, որից 40 մլն-ը տրամադրել է «Մարգավահովիտ» բարեգործական հիմնադրամը, 10 մլն-ը՝ համայնքը, իսկ 46 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Վարչապետը զրուցել է նաև մարգահովիտցիների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Համայնքի բնակիչները դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ նաև տեղի միջնակարգ դպրոցին հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման խնդրանքով: Նշվել է, որ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 25 մլն դրամ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ՀՀ պետբյուջեից միջոցներ հատկացնել և հանձնարարել աշխատանքները սկսել հնարավորինս արագ:

Այնուհետև կառավարության ղեկավարն ուղևորվել է Վանաձոր, որտեղ ծանոթացել է տեղի թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին: Զեկուցվել է, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա 2 մարզադահլիճ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, լոկալ ջեռուցման համակարգ և կհամալրվի անհրաժեշտ ժամանակակից գույքով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա ընթացքում: Դպրոցի վերակառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 100 մլն դրամ: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքների ընթացքում խստագույնս պահպանել որակը և ծրագիրն ավարտին հասցնել սահմանված ժամանակում:

Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Ստեփանավանի տարածաշրջանում, ծանոթացել երկու տարբեր հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են, ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Միաժամանակ, զեկուցվել է, որ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքները ընթանում են մեծ թափով և սահմանված ժամկետում ավարտին կհասցվեն: Լայնածավալ այս ծրագրի կյանքի կոչման համար հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի միանգամից 12 համայնք:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Ստեփանավանում տեղակայված ամառային ներառական ճամբար, որտեղ այս տարի 4 հերթափոխով հանգստանում է 200 երեխա՝ հանրապետության բոլոր մարզերից: Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Ճամբարը մեկնարկել է հուլիսի 24-ից և կավարտվի օգոստոսի 20-ին:

ճամբարում իրենց հանգիստն անցկացնողների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնց համար ստեղծվել են հանգստանալու անհրաժեշտ բոլոր պայմանները: Հովիկ Աբահամյանը կարևորել է նման ճամբարների կազմակերպումը և փոխանցել կառավարության աջակցությունը երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից կառավարությունն ընտրում է հրատապները և փորձում լուծում տալ: «ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից իրականացվում են մարզերում հրատապ խնդիրների՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ: Մենք պետք է փորձենք բնակչության համար հրատապ մյուս խնդիրներին ևս առաջիկա 2-3 տարիների ընթացքում լուծում տալ: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությունը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ճանապարհաշինության ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում:

«Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում: Միմյանց են կապվում համայնքները, զարգանում ենթակառուցվածքները, ինչը նաև նպաստում է գործարարարության, գյուղատնտնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ կառավարության գերակա խնդիրը տնտեսության ակտիվացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու աստիճանաբար առկա խնդիրների կարգավորումն է:
 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}