Իջևանում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 3 Հանրապետականներ
Իջևանի քաղաքապետի ընտրություններում թեժ պայքար է սպասվում. քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երեք Հանրապետականներ, որոնցից մեկը գործող, իսկ մյուսը նախկին քաղաքապետն է:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, սեպտեմբերի 13-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում այսօր առաջադրվել են միանգամից երեք թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանը և նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Նրանցից միայն մեկին՝ Վարդան Ղալումյանին է սատարելու Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնենք՝ Վարդան Ղալումյանը նախկին ԲՀԿ-ական էր և 2011-ին այդ պաշտոնին ընտրվել էր հենց ԲՀԿ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ: Այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ կուսակցությունից և նրանից հետո շատերը լքեցին կուսակցության շարքերը, այդպես վարվեց նաև Իջևանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը:
Իսկ ահա Վարուժան Ներսիսյանը Կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն է և Իջևանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է չորս անգամ անընդմեջ:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում: Դրանցից 15-ում ընտրելու է համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի: Մարզերը, որոնցում կկայանան ընտրություններ, Արագածոտն է, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը և Տավուշը:
Մասնավորապես, քաղաքապետեր կընտրեն Իջևան և Մարալիկ քաղաքներում:
Հարակից հրապարակում՝