Շրջված ավտոբուսը ճամբարի երեխաներին է տեղափոխելիս եղել
Սևան բժշկական կենտրոնում այս պահին օգնություն են ցուցաբերում ավտոբուսի շրջվելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխաներին: Ընդունարանից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին հիվանդանոց է տեղափոխվել 10 երեխա: Թիվը կարող է փոփոխվել: Ընդունարանից հայտնեցին, որ ավտոբուսը տեղափոխել է Մարտունու կամ Մուխանի ճամբարի երեխաներին:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարկան ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ տասը հոգի տեղափոխվել են Սևանի ԲԿ:
Վարորդը տեղում ստանալով բուժօգնություն՝ հրաժարվել է հոսպիտալացումից, իսկ ուղևորներ` 1997 թ. ծնված Ռ. Ա.-ը, 1999 թ. ծնված Ռ. Ս.-ը, 2000 թ. ծնված Է. Հ.-ը, 1995 թ. ծնված Խ. Խ.-ը, 1991 թ. ծնված Մ. Հ.-ը , 1991 թ. ծնված Մ. Մ.-ը , 1996 թ. Ս. Կ.-ը, 1994 թ. ծնված Ա. Մ.-ը, 1993 թ. ծնված Ա. Ա.-ը, 1999 թ. Լ. Ի-ը, 1995 թ. ծնված Հ. Ա.-ը և 1997 թ. ծնված Լ. Խ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել ենն Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ Լ. Խ.-ի և Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը՝ բավարար:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այս պահի դրությամբ` տուժածների կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել: