Դնեպրոպետրովսկում պղծել են Նիգոյանի գերեզմանը
Անհայտ անձինք հարձակում են գործել Դնեպրոպետրովսկում գտնվող ուկրաինական մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանի վրա և գողացել այնտեղ տնկված ծառերը: Հայտնում է «Լայֆնյուզ.ռու»-ն:
Հղում անելով տեղացի իրավապահների հաղորդումներին` աղբյուրը նշում է, որ հարազատների փոխանցմամբ, գողացել են գերեզմանի մոտ աճող յոթ եղևնիները: Միաժամանակ տեղեկացվում է, որ գերեզմանը պղծելու և գողություն կատարելու փաստով արդեն իսկ իրավապահների կողմից գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Սերգեյ Նիգոյանը 2014 թ-ից ակտիվորեն մասնակցում էր Կիևում ձևավորված եվրոմայդանի ցույցերին: Նիգոյանը սպանվել էր նույն թվականի հունվարի 22-ին Գրուշեվսկու փողոցում տեղի ունեցած դեպքերի ժամանակ` արձակված կրակոցից: Հետմահու պարգևատրվել է Ուկրաինայի հերոսի կոչումով: