Առողջապահության համակարգի ցուցանիշները՝ «Առողջություն և առողջապահություն-2015» տարեգրքում
«Առողջություն և առողջապահություն-2015» վիճակագրական տարեգիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության և առողջապահության համակարգի գործունեությունը բնութագրող առանցքային ցուցանիշներն արդեն հրապարակվել է:
Տարեգիրքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի ՓԲԸ, Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի կողմից հավաքագրված ՀՀ ԱՆ բուժհաստատությունների գործունեության տվյալները՝ համաձայն ՀՀ ԱՆ վարչական տարեկան հաշվետվական ձևերի:
Տարեգրքում ամփոփված են նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից ներկայացված որոշ ժողովրդագրական տվյալներ:
Ոչ վարակիչ հիվանդությունների իրավիճակի ներկայացման և բեռի գնահատման նպատակով տարեգիրքը համալրվել է մարզային կտրվածքով՝ ըստ նոզոլոգիաների և սեռատարիքային բաշխվածության այդ հիվանդությունների տարածվածության և մահացության մանրակրկիտ տվյալներով:
2015 թվականի Առողջապահության նախարարության գերակայություններն են` առողջապահության համակարգի կառավարման բարելավում, ապացուցողական գործելակարգերի ներդրում, որը կնպաստի բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, կադրային ներուժի շարունակական զարգացում, պետական պատվերի համակարգի կատարելագործում, առողջապահական համակարգի արդիականացում, ինչպես նաև ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և վերահսկում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում