Ամեն տեղ կարող եք բիզնես ծավալել, բայց ոչ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ. Քանդակագործը՝ ՄՀՀ վաճառքի մասին

Ցավոք սրտի, Կառավարությունը որոշումներ է կայացնում, որոնք հանրության համար ընդունելի չեն: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը՝ անդրադառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վաճառքին:

Նրա խոսքերով՝ համալիրը ավագ սերնդի համար նվիրական կառույց է, ուստի զգացմունքային են վերաբերվում ամեն մի որոշմանը. «Հասկանալի է, որ այն պահպանելը և եկամուտ ապահովելը դժվար է, բայց դրա համար լուծումներ են պետք, որը պետք է կառավարությունն առաջարկի: Մինչդեռ դա մենք չենք տեսնում»:

Հրապարակախոսը գտնում է, որ Մարզահամերգային համալիրը պետք է ազգայնացնել և տրամադրել ՀՀ մշակույթի նախարարությանը, քանի որ այն մշակութային կենտրոն է. «Եթե պրոֆեսիոնալ կառավարում իրականացվի, ապա շահագործումը եկամտաբեր կլինի: Այն մեր պետության խորհրդանիշներից մեկն է, բայց եթե մասնավորեցնենք և միայն մտածենք շահույթի մասին, ապա, բնականաբար կզրկվենք դրանից»:

Ինչ վերաբերում է համալիրում խաղատան կառուցմանը, ապա հրապարակախոսը գտնում է, որ չի կարելի Ծիծեռնակաբերդի հուշարձանի տարածքում խաղատուն շահագործել. «Խաղատունը չի կարելի ներդրում համարել, եթե մի բան քայքայում է հասարակությանը և դարձնում անառողջ, դա չի կարող ներդրում համարել»:

Կ.Հակոբյանը նաև նկատեց, որ ի սկզբանե համալիրը սխալ տարածքում է կառուցվել, քանի որ մոտ է Ծիծեռնակերդի հուշահամալիրին, բայց հիմա այնտեղ որևէ լրացուցիչ կառույց չպետք է լինի. «Մի ժողովուրդ, որը ձեռք է տալիս իր սրբությանը, նա դադարում է ազգ լինելուց»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, քանդակագործ, Մարզահամերգային հուշահամալիրի ճակատային քանդակի հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանն ասաց, որ Կարեն Դեմիճյանը ցանկություն է ունեցել երկու մեծ դահլիճ կառուցել, բացի այդ, շեշտը դրվել է նրա վրա, որ այդ համերգասրահները կենտրոնում լինեին. «Սկզբնական շրջանում նախագիծ կար, որ Կասկադի մեջ լիներ, բայց ճարտարապետ Ջիմ Թորոսյանը թույլ չտվեց և ընտրվեց այս բլուրը, թեև այն ժամանակվա ղեկավարները դեմ էին, քանի որ գիտակցում էին, որ այդ տարածքում է գտնվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը»:

Հարցին, թե արդյոք այլ լուծում առաջարկվել է, քանդակագործն ասաց, որևէ մեկն իրեն ոչինչ չի առաջարկել:

«Արդյո՞ք վարչապետին չի մտահոգում Կառավարության անդամների պասիվությունը, մի՞թե Կառավարությունում մի համարձակ նախարար չկար, ով կընդդիմանար Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի խայտառակ գործընթացին: Միթե՞ վարչապետին այս կառավարությունը չի մտահոգում, բայց ինձ իսկապես մտահոգում է»,- նշեց Ֆ.Առաքելյանը և հավելեց. «Ավելի լավ է համալիրը քանդեն, քան բարդակ սարքեն»:

Նրա խոսքերով՝ խորհրդանիշ հանդիսացող կոթողները պետությունը պետք է պահպանի, այլ ոչ թե քանդի. «Միթե՞ Լուվրը, Լա Սկալան էդպես են պահում: Պետությունը գումար է ներդնում և պահպանում այն, ինչը մշակութային արժեք է»:

Նա նաև նշեց, որ համալիրի նախկին սեփականատերերը բավականին գումարներ են ներդրել համալիրի վերականգնման համար, սակայն չգիտես ինչու նրանց ձեռքից վերցրեցին. «Հիմա ենք հասկանում, թե ինչու վերցրեցին»:

Ֆ.Առաքելյանը մտավորականներին կոչ արեց ուշքի գալ և թույլ չտալ քանդել խորհրդանիշ հանդիսացող կառույցները. «Իհարկե խոսքը չի վերաբերվում քծնող մտավորականներին»:

Ամփոփելով խոսքը Ֆ.Առաքելյանն ասաց, որ բլուրին այլևս մոտենալ չի կարելի, քանի որ այն ավարտուն է, այն քարերով ռեքվիեմ է և աշխարհում նման այլ կառույց գոյություն չունի. «Ամեն տեղ կարող եք բիզնես ծավալել, բայց ոչ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ: Միթե՞ այդ հուշարձանի մոտ կարելի է տաշի-տուշի անել, կազինո հիմնել: Ուզում ենք հաղթել տգիտությանը և քաղաքակրթություն նվաճել այս ձևո՞վ»:

Նա միաժամանակ ասաց, որ Մարզահամերգային համալիրի շենքի կառուցվածքը ոչ մի կերպ թույլ չի տալիս, որ դրա ներսում ջրաշխարհ ու խաղատուն կառուցվի, թեև, ըստ նրա, «օլիգարխների ախորժակն այնքան մեծ է, որ նրանք կարող են նաև այդ կառույցը փոխել»:

Բանախոսները կոչ արեցին, որ մարդիկ պայքարեն, քանի որ միայն պայքարի արդյունքում է հնարավոր այդ որոշումը չեղյալ համարել. «Ի վերջո մենք սրբավայրի հետ գործ ունենք»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}