Չկան բավարար հիմքեր պնդելու, որ Պերմյակովը մենակ չի գործել. Փաստաբան
«Քրեական գործի այն հատվածները, որոնց մենք ծանոթացել ենք, դեռ բավարար չէ հայտարարել, որ Պերմյակովը միայնակ չի գործել Ավետիսյանների տանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երվանդ Վարոսյանը` մեկնաբանելով Ավետիսյանների հարազատների հայտարարությունները, թե Պերմյակովը Ավետիսյանների սպանությունը միայնակ չի կատարել:
Փաստաբանի խոսքով, իրենք պետք է ծանոթանան Պերմյակովի ցուցմունքների ամբողջ ծավալին, որպեսզի կարողանան նման պնդումներ անել:
«Մեզ պետք է նրա ամբողջ ցուցմունքը, թե ինչպես է նկարագրում իր գործողությունները տան մեջ, քանի որ տան մեջ տեղի ունեցածի մասին մենք ունենք փորձագետի եզրակացությունները, մեզ շատ անհրաժեշտ է իր ցուցմունքի մանրամասները, որ կարողանանք դա համադրել առկա ինֆորմացիայի հետ»,-հայտարարեց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանն ասաց նաև, որ եթե տարբերություններ լինեն Պերմյակովի ցուցմունքների և իրեղեն ապացույցների ու փորձաքննությունների պատասխանների մասով առկա տեղեկատվության միջև, այդ ժամանակ արդեն կարելի է այդ ուղղությամբ կասկածներ հայտնել:
Հարակից հրապարակում`
Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
Փաստաբանները պահանջելու են, որ Պերմյակովը փորձաքննության ենթարկվի նաև հայկական կողմում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում