Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
Air Armenia ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծելու կապակցությամբ ոստիկանության կատարած հետաքննության նյութերը փոխանցվել են Հայաստանի գլխավոր դատախազություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից էլ տեղեկացնում են. ««Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն: Նույն օրը, նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ ուղարկվել են, նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար»:
Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել: Նա այժմ գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում: Panorama.am-ին ԵՊԲՀ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Ավետիսյանն ունի քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ կատարվածի կապակցությամբ հետաքննություն է կատարվում:
Հարակից հրապարակումներ`
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան