Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Հայաստանի նախագահը տեղյակ է Air Armenia ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպից, համապատասխան մարմինները հետևողական են լինելու, որպեսզի հարցը լուծվի օրենքի շրջանակում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից ծեծելու մասին հարցին: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն այս հայտարարությունն արել է «Բազե-2015» միջոցառմանը:
Հովիկ Աբրահամյանը կատարվածը բացասական երևույթ է համարել անկախ նրանից, թե ում անվան հետ է կապվում այդ երևույթը:
«Այդպիսի բոլոր խոսակցություններին, որոնք համապատասխանում են իրականությանը, ես բացասաբար են վերաբերվում: Այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան: Ես դատապարտում եմ այդպիսի վարքը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այն ցուցաբերում, եթե անգամ իմ մերձավորը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել: Նա այժմ գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում: Panorama.am-ին ԵՊԲՀ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Ավետիսյանն ունի քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ կատարվածի կապակցությամբ հետաքննություն է կատարվում:
Հարակից հրապարակումներ`
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան