Լյուկ Բեսոնի ընկերությունը «Կուրսկ»-ի մասին ֆիլմ կնկարի
Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի կինոստուդիան` EuropaCorp-ը, պատրաստվում է ռուսական «Կուրսկ» սուզանավի խորտակման վերաբերյալ ֆիլմ նկարահանել, հաղորդում է Variety կայքէջը:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Մարթին Զանդվլիետը` «Ծիծաղելի մարդը», «Բրուքլինի հրեշտակների» ֆիլմերի հեղինակը: Ֆիլմի համար սցենարը կգրի Ռոբերտ Ռոդետը, որի գրչին է պատկանում օսկարակիր «Փրկել շարքային Ռայանին», «Հայրենասերը» ֆիլմերը:
«Կուրսկ» ատոմային սուզանավը խորտակվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին, ինչի հետևանքով մահացել էին 118 նավաստիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա