Չինացիներին անհանգստացրել են փողոցներում հոսող փրփրաջրերը
Չինաստանի նավահանգստային Տյանձին քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ պայթյուններ էին որոտացել, հորդառատ անձրևից հետո փողոցներում փրփրաջրեր են առաջացել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Բնակիչները պատմել են, ում մաշկին ընկել է ջրի կաթիլը, նրանք այրոց են զգացել շուրթերին, ձեռքերին, դեմքին: Ոմանք էլ նշել են, որ մարմնի այդ հատվածում անընդհատ քոր են զգում: Բժիշկներն ու քիմիկոսները դժվարանում են ասել, թե որն է պատճառը:
Օդերևութաբաները նշել են, որ Տյանձինի վրա թափված տեղումները, մարդկանց առողջության համար վտանգավոր չեն: Քաղաքային իշխանություններն էլ մտահոգված են, անձրևի հետևանքով թունավոր նյութերը կարող են տարածվել ողջ քաղաքով մեկ: Նրանց տվյալներով, այրված կոնտեյներում պահպանվել են ավելի քան 40 տեսակի քիմիկատներ, այդ թվում 800 տոնա ամոնիակի նիտրատ, 500 տոնա կալիումի նիտրատ և այլն:
Հիշեցնենք, որ Պեկինից հարավ-արևելք գտնվող այս քաղաքում պայթյուն է որոտացել օգոստոսի 12-ին: Պատճառը, ըստ նախնական տվյալների, նավահանգստի տարածքում գտնվող կոնտեյներում եղած պայթուցիկն է եղել: Օգոստոսի 15-ին նավահագստում ևս մի քանի պայթյուններ են որոտացել: Աղետի ժամանակ զոհվել է 114 մարդ, 57 մարդ անհետ կորած է: Ավելի քան 700 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, ավելի քան 6 հազար մարդ ստիպված է եղել լքել տունը:
Նախորդող լուրեր՝
Չինաստանում պայթյունի հետևանքով 5 հազար նոր Volkswagen, BMW, Toyotа ու Mazda է այրվել
Չինաստանում փրկարարները պայթյունի էպիկենտրոնի մոտ կենդանի մարդ են գտել
Չինաստանում 360 օգտատիրոջ հաշիվ է փակվել՝ վերջին պայթյունի խոսակցությունների պատճառով