Դավութօղլուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն կազմել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն կազմել: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի վարչապետի մամուլի գրասենյակին:
Այսօր սպասվում է Էրդողանի և Դավութօղլուի հանդիպումը, որի շրջանակներում վարչապետը պետք է նախագահին հետ վերադարձնի կոալիցիա ձևավորելու համար վերջինիս կողմից տրված մանդատը:
Աղբյուրի փոխանցմամբ, Էրդողանը Դավութօղլուին կոալիցիա ձևավորելու մանդատ էր տվել այս տարվա հուլիսի 9-ին: Այդ օրվանից սկսած խորհրդարան անցած չորս կուսակցությունները` «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները բանակցություններ էին սկսել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: Սակայն ուժերին այդպես էլ չի հաջողվել որևէ համաձայնություն ձեռք բերել:
Թուրքական լրատավամիջոցների դիտարկումների համաձայն` այսօրվա գլխավոր ինտրիգն այն է` արդյոք Էրդողանը կոալիցիա ձևավորելու նոր հանձնարարական կտա, թե խնդիրը կփորձեն լուծել աշնանը կայանալիք արտահերթ ընտրությունների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան