Սևանա լճից Ուրմիա լիճ ջուր տանելու մասին լուրերը թյուրիմացություն են. Նախարար
Սևանա լճից Ուրմիա լիճ ջուր տանելու մասին լուրերը թյուրիմացություն են: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Նման իրավիճակ չի եղել և չի կարող լինել»,-հավելեց նախարարը:
Լրագրողների դիտարկմանը, թե իրանական լրատվամիջոցներն էին այդպիսի տեղեկություններ տարածել, Գրիգորյանն արձագանքեց. «Իրանական ԶԼՄ-ները տեղեկությունը տարածել էին ոչ օրինական, դուք էլ ոչ օրինական տեղեկությունը ներկայացնում եք այստեղ հանրությանը, որը ճիշտ չի»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ համագործակցության նման համաձայնագիր գոյություն չունի:
Հարակից հրապարակումներ`
Եթե Հայաստանը լրացուցիչ ջրային ռեսուրսներ ունենար, կարելի էր օգնել Ուրմիային. իրանագետ (Տեսանյութ)
Մասուդ Թաջրիշի. Իրանը Սևանա լճից ջուր տեղափոխելու ծրագիր չունի