Օգոստոսի 21-ից օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. ՀԺ
Օգոստոսի 21-ից մեր հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալիորեն՝ 5-6 աստիճանով կնվազի։ Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +34 աստիճանը։ Արդեն երեկ հանրապետության որոշ շրջաններում անձրև է տեղացել։ Չնայած նախորդ օրերի տևական բարձր ջերմաստիճանին. Երևանում շոգից մահացության դեպքեր չեն գրանցվել՝ ՀԺ–ին հայտնում են «Երևանի Շտապ բուժօգնություն» ծառայությունից։
«Ջրային տնտեսության պետական կոմիտեն շարունակում է աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով՝ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար։
Շոգի դեմ պայքար է գնում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Պակիստանում 1200 մարդ է մահացել։ Ինգուշեթիայում գրանցվել է բերքի 70 տոկոսի կորուստ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան