«Կազինոն ո՞րն է, դա անվայել է». Ռիմա Դեմիրճյանը՝ Համալիրի վաճառքի մասին. ՀԺ
Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, անընդունելի է համարում ու կտրականապես դեմ է, որ ամուսնու անունը կրող Մարզահամերգային համալիրում տեղ գտնի նաև կազինո։
«Կազինոն ո՞րն է»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է նա։
«Եթե այնտեղ կազինո լինի, էլ ոչ մի ուրիշ բաների մասին խոսելու կարիք չկա, ոչ սոցիալական ուղղվածության, ոչ ընտանեկան, ոչ միջազգային միջոցառումների, ոչ արվեստի։ Կազինոն ամեն ինչը կխեղդի։ Եվ ընդհանրապես, դա անվայել է»,-կարծիք է հայտնել տիկին Ռիման։
Այնուհանդերձ, նա չի շտապում հավատալ, որ իշխանությունները պատրաստ են գնալ Համալիրի հետ կապված այդպիսի շրջադարձային փոփոխությունների։ Հարցին, թե դա իրողություն դառնալու դեպքում հնարավո՞ր է իր ընտանիքը պահանջի Կարեն Դեմիրճյանի անունը հանել կազինո ունեցող Համալիրի վայրից, Ռիմա Դեմիրճյանը պատասխանել է. «Դա մենք կմտածենք։ Նախ` պետք է ճշտվի, որ կազինո է լինելու այնտեղ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան