Դեսպան. Իրան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է
«Իրան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 10 տոկոսով նվազել է»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Դեսպան Փաքայինն ԻԻՀ Արդաբիլ նահանգ կատարած այցի ընթացքում նահանգապետ Խոդաբախշի, սահմանային ծառայության հրամանատար, գնդապետ Թահերիի և Արդաբիլ նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցչ Սեյյեդ Հասան Ամելիի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է սահմանային անցակետերի գործունեությանը, վիզայի տրամադրմանը, զբոսաշրջության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Մոհսեն Փաքայինը, անդրադառնալով Իրան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը, նշել է, որ դրա պատճառն ադրբեջանցիների գնողունակության նվազումը, մանաթի արժեզրկումն ու Իրանում հյուրանոցների և բուժսպասարկման գների բարձրացումն են:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Արդաբիլում Ադրբեջանի կողմից հյուպատոսություն բացելու հավանականությանը, նշել է, որ ադրբեջանական կողմը նման ցանկություն չի հայտնել: