
Շուրջ 100 ռուս դիպուկահարներ Հայաստանում կմասնակցեն հրաձգության մրցումների
«Риа.ru» գործակալության հաղորդմամբ, Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի Կամխուդ բարձր լեռնային ուսումնամարզական համալիրում մեկնարկել են դիպուկահարների հրաձգային ստորաբաժանման անհատական նախապատրաստական պարապմունքները:
Ավելի քան 100 զինծառայողներ, որոնք ընտրվել են շուրջ 2 հազար նորակոչիկներից, կանցնեն մարտավարական և կրակային նախապատրաստության հատուկ դասընթաց` ՌԴ ԶՈՒ դիպուկահարային ստորաբաժանումների նախապատրաստական մեթոդաբանությամբ։
Դաշտային պարապմունքների առանձնահատկությունը զինվորական հմտությունների կատարելագործումն է ձմեռային պայմաններում, լեռնային անտառոտ տեղանքում։ Հրահանգիչները կսովորեցնեն դիպուկահարներին օպտիկական, մեխանիկական և գիշերային նշանառության հմտությունները ցուրտ եղանակի և բարձր լեռնային տեղանքի մթնոլորտային ճնշման պայմաններում։
Դիպուկահարները տարբեր ռելիեֆային պայմաններում կընտրեն դիրքեր, ինչպես նաև քողարկման միջոցներ։
Դիպուկահարների անհատական նախապատրաստվածության ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայող 100-1500 մետր հեռավորության վրա անհատական և խմբակային թիրախների խոցման և դիպուկության ստուգարք կհանձնի։