Մոսկվային ներկայացվել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագրի նախագիծը
«Մենք Ռուսաստանին ենք ուղարկել «Թուրքական հոսքի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Հիմա պատասխանի ենք սպասում: Մենք այն մարդիկ չենք, ովքեր ձգձգում են նախագծի իրականացումը»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
«Լենտա.ռու»-ն հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը Մոսկվային է ներկայացրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Միաժամանակ, սակայն ռուսական պաշտոնական շրջանակներին հղումով, հաղորդվում է, որ ռուսական կողմը դեռ չի ստացել համաձայնագրի նախագիծը:
Ավելի վաղ Մոսկվան թուրքական կողմին էր ուղարկել նախագծի երկու տարբերակ: Առաջինով ենթադրվում է մեկ խողովակաշարի, իսկ երկրորդով` չորս խողովակաշարի անցկացում: