Հասարակություն 13:48 19/08/2015

Տնտեսագետ. Համալիրի դեպքում մենք գործ ունենք ոչ պատասխանատու սեփականատիրոջ հետ

«Համալիրի վաճառքի վերաբերյալ կառավարության որոշումն որպես իրավական փաստաթուղթ, անորոշությամբ է կազմված: Տպավորությունն այնպիսին է, որ կամ վարչապետին են ինչ-որ տեղ խաբել, կամ էլ կառավարությունն է հասարակությանը խաբել: Ոչ գրագետ կազմված փաստաթուղթ է»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի իրավական և ֆինանսական կողմերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարվել է ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին: Ըստ ծրագրի, նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Ըստ փաստաբանի, նույնիսկ ոչ մասնագետի աչքով դիտարկելիս տպավորություն է ստացվում, որ գործից չհասկացող մարդ ծրագիրը «քոփի փաստ» է արել, որոշ դրույթներ ծիծաղ են առաջացնում. «Իրավական փաստաթուղթ չէ, իրավական տեսակետից առոչինչ է, իրավական որոշակիությունից զուրկ»:

Նա համոզված է, որ եթե գործարքը իրականում լիներ շահավետ, բավականին մանրամասն գրված կլիներ, թե գործարքի արդյունքում պետությունն ինչ է ունենալու, նախագծի ավարտից հետո հասարակությունն ինչ է ունենալու, գոնե նախագծեր կլինեին:

Փաստաբանի խոսքով, որոշումից չի երևում, թե ինչ ուղղությամբ են 100 միլիոն դոլարի ներդրումները լինելու՝ նյութական, թե ոչ նյութական. «Կարող է ձևակերպեն ոչ նյութական արժեքների ներդրում՝ խորհրդատվության տեսքով ու ասեն, որ ամբողջ պարտականությունները կատարել են»:

Ն. Բաղդասարյանն ասաց, որ նման գործարքի ժամանակ շատ կարևոր է, թե գնորդ ընկերությունն ինչ ունի իր հաշվեկշռին, իսկ այս դեպքում պետությունը չի պարզել, արդյոք ընկերությունը վճարունակ է, թե ոչ:

Քննարկմանը ներկա «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց, որ նախ նախագիծը որևէ հանրային քննարկման չի ենթարկվել, մասնագիտական խորհուրդների կարծիքը  չեն հարցրել: Ըստ նրա, նախագծում չկա մի կետ, որը քննադատելի չլինի, կառավարության հիմնավորումների դաշտում էլ լրջագույն խնդիր կա:

«Ընդհանրապես դեմ չեմ մասնավորեցմանը: Ինձ համար կարևոր չէ սեփականատերը, կարևոր է, որ լինի արդյունավետ: Սակայն ներկայացված ծրագիրը դիտարկելիս, նման տպավորություն չեմ ստանում, որ մենք գործ ունենք արդյունավետ, պատասխանատու սեփականատիրոջ հետ, քանի որ զլացել է որևէ կարգի խորհրդատվություն բերի, որ հստակ նշեն, թե որ տարում որքան ներդրումներ են լինելու»,- ասաց մասնագետը:

Ինչ վերաբերում է գնահատմանը՝ 30 միլիոն դոլար, Ա. Մանուկյանը նշեց, որ բավականաչափ մոտ է շուկայական գներին, սակայն հավելեց, որ իրեն մտահոգում է ծրագրի իրատեսականությունը. «Ոտքի վրա գրված որոշում է, տրամաբանական շղթայի մեջ չի մտնում»:

Ն. Բաղդասարյանի խոսքով, խնդիրն այստեղ ոչ թե այն է, որ մասնավորացերել են, այլ ընթացակարգերը պետք է հասկանալի լինեն:

«Միջազգային փորձով համարվում է, որ պետությունն անարդյունավետ սեփականատեր է, դրա համար որոշ դեպքերում մասնավորացնում են: Բայց կան որոշակի ծառայություններ, որոնք պետությունը, նույնիսկ վնասով, պարտավորվում է իրականացնել, երբեմն մտածում է ոնց անի, հարակից ծառայություններ մատուցի, որ եկամուտներ ունենա: Մեր պետական մոտեցումով կարծես երբեք չենք քննարկում նման կարգի հնարավորությունները»,- ասաց Ա. Մանուկյանը:

Պատասխանելով հարցին, թե՝ «կառավարությունն ինչպե՞ս է վաճառում մի բան, որի սեփականատերն ինքը չէ, չէ՞ որ ՄՀՀ-ն ՀՀ քաղաքացիների միասնական սեփականությունն է, որը չի կարող առանց նրանց թույլտվության վաճառել», Ն. Բաղդասարյանն ասաց. «Կառավարությունն այս տարվա մարտին որոշում է կայացրել, որով պետական սեփականությունը հանձնվել է պաշպանության նախարարությանը: Որոշմամբ պաշտպանության նախարարությանն իրավունք է տրվել իրականացնել համալիրի կառավարումը, վաճառել տոմսեր, կազմակերպել համերգներ, իրականացնել տարբեր գործառույթներ: Այնուհետև օգոստոսի 13-ի որոշմամբ այդ տարածքն իրացվում է, այսինքն պետության սեփականությունը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա»:

Տեղեկանք.
Համալիրի սպորտային մասի բացումը տեղի է ունեցել 1983 թվականին, համերգային մասի բացումը՝ 1984 թվականին: 2005-ի սեպտեմբերին պետության սեփականություն մարզահամերգային համալիրը կառավարության որոշմամբ 5 միլիոն 700 հազար դոլարով վաճառվել էր Ռուսաստանում հայտնի գործարար Մուրադյան եղբայրներին, որոնց պատկանում է «ԲԱՄՕ» ընկերությունների խումբը: Պաշտոնապես վերաբացվել էր այն 2008թ-ին, կառույցի համար ներդրվել էր 42 մլն դոլար: 2014 թվականի մայիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել էր աճուրդի (http://www.panorama.am/am/society/2014/08/30/d-harutyunyan/): Մեկնարկային գինն էր 19 350 000 000.0 դրամ: Վերջին աճուրդի ժամանակ արդեն գինը սահմանել էր 10 միլիարդ 283 միլիոն 383 հազար 350 դրամ: Գնորդ այդպես էլ չի հայտնվել: 2014 թ. օգոստոսի 21-ի կառավարության որոշմամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնվել էր պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Մարզահամերգային համալիրի պարտքը պետությանը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ: Ներկայումս ՄՀՀ ՓԲԸ-ի հետ կապված Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարուց ավել քննվում է կառավարության և ԴԱՀԿ միջև կնքված գույքը հանձնելու վերաբերյալ պայմանագրի վիճարկումը: Ընկերության սնանկության գործընթացը ևս ավարտված չէ, սակայն 2015 թ. օգտոստոսի 13-ի ՀՀ կառավարության որոշմամբ Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Նախորդող հրապարակումներ՝
Ռիմա Դեմիրճյան. Խաղատուն կառուցելու դեպքում համալիրը կվերածվի հայկական Լաս Վեգասի
Եթե նախագիծ ներկայացնեն, գուցե ավելի հանգիստ լինենք. Մկրտիչ Մինասյանը` Համալիրի մասին
Անահիտ Բախշյան. Համալիրի վաճառքի գործարքի տակ շատ մեծ շահ կա
Համալիրը վաճառելուց առաջ որևէ մեկը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի կարծիքը չի հարցրել
Մարզահամերգային համալիրը վաճառվեց
Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
Նորից կվերածեն ինչ-որ անճոռնի մի կառույցի. Կորյուն Գրիգորյանը ՄՀՀ-ի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}