The Beatles-ի և ձայնագրման ընկերության միջև ստորագրված պայմանագրի արժեքը կարող է գերազանցել 150 հազար դոլարը
Բրիտանական The Beatles խմբի անդամների կողմից առաջին անգամ ձայնագրման ընկերության հետ ստորագրած պայմանագիրն ամերիկյան Heritage Auctions տան կողմից հանվել է վաճառքի: Փաստաթղթի արժեքը կարող է գերազանցել 150 հազար դոլարը: Վաճառքը կայանալու է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պայմանագիրը կնքվել է 1961 թվականին The Beatles-ի և Polydor ձայնագրման ընկերության միջև: Այն գերմաներեն լեզվով է և կազմված է 6 էջից: Այն եզակի փաստաթուղթ է, ամենաարժեքավորը նրանցից, որոնք վերաբերում են խմբին և երբևէ հանվել են վաճառքի:
«Հետաքրքիր է, որ խմբի անդամներն իրենք էլ հստակ չեն իմացել, թե ինչ են ստորագրում: Նրանք շատ երիտասարդ էին և հուզված: 18-20 տարեկան էին: Դա նրանց համար հնարավորություն էր առաջին անգամ հայտնվել պրոֆեսիոնալ ստուդիայում, շփվել պրոֆեսիոնալ պրոդյուսերի հետ և ձայնագրել երգեր իսկական ձայնագրման ընկերությունում»,- պատմել է փորձագետ Դ. Հոերմաերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան