Սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ-ն այլևս կոշտ դիրքորոշում չունի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ճիշտ է, առայժմ պաշտոնապես չի հայտնել իր դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ, բայց կուսակցության ներսում նախկին կոշտ դիրքորոշումն այլևս չկա:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, Սահմանադրության նախագծի այն գլուխներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, դատական, ընտրական համակարգերի բարեփոխումներին, իրենք կողմ են:
«Սահմանադրական բարեփոխումների քննարկումներին կամ այո կամ ոչ ասելուն մենք սև ու սպիտակով չենք նայում: Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա դրանում կան կարևորագույն ենթաոլորտներ, որոնք իրենց կշռով ազդեցիկ են և որոնց մասով որոշ մտահոգություններ ունենք: Օրինակ, մտահոգություններ կային, որոնք վերաբերում էին իշխանությունների վերարտադրության, Սահմանադրական փոփոխությունների պատեհ լինել-չլինելուն, բայց այնպես չի, որ լրիվ մերժողական ենք», -ասաց պատգամավորը:
ԲՀԿ-ին հիմնականում մտահոգում են երկրի կառավարման կայունությունը, անվտանգության հարցը և քաղաքական մեծամասնություն ձևավորելու հարցերը:
«Մտահոգիչը կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու խնդիրն է, դա մոտավորապես միակուսակցական համակարգի նման է: Բայց ես չեմ ուզում պնդել, որ հատկապես այդպես է լինելու: Բերվում է Իտալիայի օրինակը, որտեղ վերջին 50 տարիների ընթացքում 42 անգամ կառավարություն է փոխել: Մենք էլ կողմ չենք, որ պերմանենտ փոշիացվի կառավարական ներուժը: Այսինքն` մենք այս մտահոգություններն ունենք, բայց վերջնական այո է, թե ոչ է, թե միջանկյալ է, չեմ կարող ասել: ԲՀԿ-ն իր վերջնական դիրքորոշումը կունենա քաղխորհրդի և խմբակցության կողմից ընդունվելիք համատեղ որոշումից հետո: Բայց չեմ էլ կարող ասել, որ շատ կոշտ մոտեցումներ ունենք, ինչպես նախկինում էր, օրինակ, վերարտադրության մասով այդ մտահոգությունը անձամբ իմ մոտ վերացել է», -ներկայացրեց Մելքումյանը:
Մեր հարցին, թե իշխանությունների վերարտադրության մասով կուսակցության ներսում ևս մտահոգությունները վերացել են, Մելքումյանը հստակ պատասխան չտվեց, ասաց` չի կարող ասել ու հավելեց. «Քննարկվում է հարցը տարբեր փուլերով: Կարծում եմ, որ որոշակի մեղմացումներ կան կուսակցության ներսում դիրքորոշման հարցում»:
Ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց «մեղմացնել» դիրքորոշումը, ի՞նչը հանգեցրեց դրան, հարցին, Մելքումյանն ի պատասխան հիշեց փետրվարյան իրադարձությունները, ԲՀԿ-ի հետ կատարվածը և հավելեց. «Այնուամենայնիվ, երկրում իրավիճակ փոխվեց. վերջին 5-6 ամսվա ընթացքում ապագային միտված քաղաքական մեծամասնության հայտարարությունները փոփոխություն արեցին»:
Հարցին, թե հնարավո՞ր է, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն միանա Սահմանադրական բարփոխումների և հենց նախագծի դեմ «ոչ»-ի արշավ ծավալող «Չեք անցկացնի» նախաձեռնությանը, Մելքումյանն ի պատասխան նկատեց, որ իրենք տեղյակ չեն նման նախաձեռնության գոյության մասին:
«Ո՞վ է, ի՞նչ շարժում է, ես տեղյակ չեմ: Եթե «Բարգավաճ Հայաստան»-ում դա քննարկված լիներ, տեղյակ կլինեի: Դա իրենց գործն է, տեղյակ չենք, ոչ էլ քննարկել ենք», -հավելեց պատգամավորը:
Մյուս հարցին, թե ԲՀԿ-ում պատրաստվո՞ւմ են հանդիպել ՀՀ նախագահի հետ և քննարկել նախագիծը, հաշվի առնելով այն, որ քաղաքական մեծամասնությունից հայտարարել էին, որ նախագահը պատրաստվում է կոնսուլտացիաներ սկսել քաղաքական ուժերի հետ, Մելքումյանը պատասխանեց, որ հրավեր չեն ստացել, բայց որ ստանան կմասնակցեն:
«Կսպասենք, եթե հրավեր լինի, ինձ թվում է, կմասնակցենք: Եթե նախագահը հրավիրում է, մենք միշտ էլ հարգել ենք նախագահի ինստիտուտը, ինչի՞ չպետք է մասնակցենք, չէ՞ որ Սահմանադրությունը վերաբերում է բոլորիս: Եթե քաղաքական բարձր մակարդակով հրավեր կա, պետք է հարգել ու մասնակցել», -նշեց Մելքումյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Դաշնակցությունը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ
Հայաստանը դեռ պետք է մնա նախագահական երկիր. Սահմանադրագետ
Սահմանադրության նախագիծը դատավորներին անկախության երաշխիք չի տալիս. Սահմանադրագետ
Դատախազի վերաբերյալ Սահմանադրության նախագծում սահմանափակում չկա. Բալայան
Ովքե՞ր են ի պաշտոնե Անվտանգության խորհրդի անդամ լինելու. Սահմանադրագետի դիտարկումները
Սահմանադրության նախագծին դեմ են նրանք, ովքեր 2018-ին ցանկանում են նախագահի թեկնածու լինել. Սամվել Նիկոյան
Նոր Սահմանադրությամբ դատավորների «վախը չափողը» դառնում է ԱԺ-ն. Պարգև Օհանյան
Սահամանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիքն ավելի բարձր է, քան գործող Սահամանդրությամբ. Իշխանյան
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան
Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան
Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան