Իրավունք 10:30 19/08/2015

Փաստաբանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է փաստաբանական համայնքին «վախեցնելու համար»

Ավանի հոգեբուժական կլինիկայում դեռևս 2013-ին հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործը նոր շրջադարձ է ստանում. Ամարիկյանի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել:

Ամարիկյանը, հիշեցնենք, այն կինն էր, որի հարազատները և հատկապես եղբայրը, ցանկանում էին տիրանալ մեծահասակ կնոջ գույքին և նրանից ազատվելու համար Ամարիկյանին տեղափոխել էին Ավան հոգեբուժական կլինիկա, որտեղ 28 օր շարունակ ենթարկել էին հարկադիր բուժման:

«Դատարանի վճռով հաստատվեց, որ Ամարիկյանին անհիմն են տեղավորել հոգեբուժարանում և հարկադիր բուժման ենթարկել, և մենք հանցագործության մասին հաղորդում ներկայացրինք Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց փաստաբանը:

Նրա խոսքով, նախաքննությունը տևել է 8 ամիս և արդյունքում հաստատվել է փաստը, որ Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք են դրսևորել Ավանի հոգեբուժական կլինիկայում և նրան պահել անմարդկային պայմաններում:

«Շուրջ մեկ ամիս թույլ չեն տվել զբոսնելու, այդքան ժամանակ նա չի լողացել, հոգեբուժարանի ուտելիքները չի կերել, որովհետև շատ վատ սնունդ է եղել, չի ունեցել սեփական մահճակալ, բարձ սպիտակեղեն ու քնել է հոգեբուժարանի ճաշարանի փայտե նստարանին: Այս ամեն հաստատվել է վճռով, և մենք սպասում էինք, որ քննչական մարմինները մեղադրանք կառաջադրեն հոգեբուժարանի անձնակազմի նկատմամբ: Բայց քննիչը որոշել է այլ ճանապարհով գնալ` նշանակելով փորձաքննություն` պարզելու, թե արդյոք Ամարիկյանը կարողանում է ճիշտ ընկալել իր հետ պատահած դեպքերը»,- ներկայացրեց փաստաբանը:

Ամարիկյանի պաշտպանական կողմը, օգտվելով օրենքով իրեն ընձեռված հնարավորությունից, միջնորդել է, որ փորձաքննությանը մասնակցեն անկախ փորձագետներ, սակայն ՀՔԾ քննիչ Լևոն Մելքոնյանը մերժել է միջնորդությունը: Այդուհանդերձ փորձաքննությունը նշանակվում է և մեծ է լինում պաշտպանական կողմի զարմանքը, երբ պարզվում է, որ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նախագահն այն անձն է, որը ամենասկզբում Ամարիկյանի վերաբերյալ բացասական եզրակացություն էր տվել, ինչի հիման վրա Ամարիկյանը հաշվառվել էր հոգեբուժարանում:

«Մենք բացարկ հայտնեցինք այդ հոգեբույժին, ՀՔԾ-ն մերժեց, բայց դատախազությունը բավարարեց մեր բողոքը: Այնուհետև նույն քննիչը բավարարեց մեր միջնորդությունը փորձաքննությանը արտասահմանցի անկախ փորձագետներ մասնակցելու մասին: Ու այդպես փորձաքննությունը հետաձգվեց: Բայց որոշ ժամանակ անց քննիչը զեկուցագիր է գրում, որ ես իբրև թե անհիմն պատճառաբանություններով հետաձգել եմ փորձաքննությունների անցկացումը, փորձագետներին սադրիչ հարցեր եմ ուղղել ու դրանով միջամտել եմ քննչական գործողությունների կատարմանը, ինչն էլ հիմք է եղել, որ ՀՔԾ-ում իմ դեմ քրեական գործ է հարուցվել», -մանրամասնեց Հայրապետյանը:

Փաստաբանը դժվարանում է նախաքննական մարմնի` ՀՔԾ-ի և մասնավորապես քննիչի գործողություններին իրավական գնահատական տալ, նրանց քայլերն անտրամաբանական են, քանզի միջնորդություններ, բացատրություններ, առարկություններ ներկայացնելը փաստաբանի գործն է:

«Ինձ թվում է` սա քայլ է, որպեսզի փաստաբանական համայնքին ենթարկեցնեն դատախազության քմահաճույքներին: Սա ավելի շատ ոչ թե մասնավոր, այլ ավելի շատ հեռուն գնացող` փաստաբանական գործունեության դեմ ուղղված քայլ է և ՀՔԾ-ի քննիչների միջոցով դատախազությունը փորձում է զսպել փաստաբանական գործունեությունը»,-կարծիք հայտնեց Հայրապետյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է փաստաբանի դեմ քրեական գործը հարուցվում հենց ՀՔԾ-ում, քանի որ այս մարմինը քննում է գործեր, որոնք վերաբերում են բարձրաստիճան պաշտոնյաներին, փաստաբանը պատասխանեց. «Քրեական գործ հարուցելու համար նյութերը պետք է ուղարկեին Քննչական կոմիտե, որտեղ քննիչը կուսումնասիրեր ու կորոշեր հարուցել կամ չհարուցել քրեական գործ: Բայց այստեղ որոշել են ուրիշ ճանապարհով գնալ` խախտելով Քրեական դատավարության օրենսգրքով պահանջվող բոլոր նորմերը: Քրեական գործ հարուցելու առիթ չկար, հանցագործության մասին հաղորդում չկար, այսինքն` կամայական ձևով քրեական գործ է հարուցվել: Պետական մարմինը ինքնուրույն է որոշել, որ իր ենթադրությամբ կա հանցագործության դեպք, առանց հանցագործության մասին հաղորդում ունենալու: ՀՔԾ-ի գործողություններում դիտավորությունն ակնհայտ է»:

Փաստաբանն իրավական ճանապարհով պաշտպանվելու միջոցներ այս փուլում չունի, քանի որ հանցագործության մասին հաղորդում պետք է ներկայացնի Հատուկ քննչական ծառայությանը, իսկ այդ մարմինն էլ, նրա խոսքով, օբյեկտիվ քննություն չի իրականացնում:

«Անարդյունավետ են իրավական բոլոր ճանապարհները, և ես զրկված եմ գործողություններ անելուց: Դրա համար պետք է շարունակեմ զբաղվել այն գործով, որով մինչև այժմ զբաղվում էի` իրականացնել մարդկանց պաշտպանությունը», -եզրափակեց փաստաբանը:

Panorama.am-ը հարցում է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` հասկանալու, թե ի՞նչ հիմքով են փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցել, սակայն առայժմ պատասխաններ չենք ստացել:

Օգոստոսի 18-ին 26 հասարակական կազմակերպություններ, որոնց թվում կան նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնողներ, հայտարարություն էին տարածել` պահանջելով անհապաղ դադարեցնել փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումը:

«Հիշեցնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, և պետության կողմից իրավապաշտպան գործունեության նկատմամբ նման վերաբերմունքն անթույալտրելի է, հակաօրինական  և դատապարտելի: Ավելին` ՀՀ Հատուկ քննչական ծառայության նման վարքագիծը վերստին հաստատում է պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն  խոչընդոտելու, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելու արատավոր փորձի մասին: Նման գործելակերպը  հանդիսանում է Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՔԾ-ի կողմից ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պարտավորությունների կատարումից հրաժարում, այլև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում», -ասված է հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}