Կառավարությունը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե ՀՀ կառավարությունը սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետև սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։
Թերթը հիշեցրել է, որ սեփականատերն էին Ջերարդ Գաֆեսճյանը և «Բագրատ Սարգսյանը։
«Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը»,-գրել է թերթը։
Խնդրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու համար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին առաջարկել են հարցումն ուղարկել գրավոր, իսկ «Սի ԷՍ Ֆիլմզի» («Հայֆիլմի») գլխավոր տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանը, լսելով հարցը, միայն պատասխանել է. «Առանց մեկնաբանությունների»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան