Հնդկաստանում թութակի են ձերբակալել
Հնդկաստանի ոստիկանության աշխատակիցները թութակի են ձերբակալել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը: Իրավապահ մարմիններում հայտարարություն է ներկայացվել, որտեղ 85-ամյա կինը բողոքել է, որ թռչունն իրեն վիրավորել է:
Ստացված տվյալներով, թութակին երկու տարի վարժեցրել է Սուրեշ Սակխարկարը: Նա թռչունին սովորեցրել է վիրավորանքներ ասել իր խորթ մոր՝ Ջանաբայի հասցեին: Թութակն էլ նեղացրել է 85-ամյա տիկնոջն ամեն անգամ, երբ նա անցել է թութակի տիրոջ տան մոտով:
Ոստիկանությունում պատմել են, որ տղայի և կնոջ միջև վեճ է ընթանում անշարժ գույքի և հողատարածքի համար:
«Մենք ուշադիր հետևել ենք թութակին, սակայն նա ոստիկանության բաժանմունքում ոչ մի խոսք չի ասել»,-ասել են իրավապահները:
Թռչունի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, նրան հանձնել են տեղի ամառային բաժանմունք: