«Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները»՝ կրկին նույն վայրում (լուսանկարներ)
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը կազմակերպում է «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդեսների շարքի երկրորդ ցուցահանդեսը, որտեղ դարձյալ կզետեղվեն նրա ուսանողների աշխատանքները: Ցուցասրահից Panorama.am-ին հայտնեցին, որ ցուցահանդեսը նախատեսվում է Վարպետի ծննդյան օրերին՝ նոյեմբերին:
Հիշեցնենք, որ «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդեսների շարքի առաջին ցուցահանդեսը բացվել էր մայիսի 16-ին: Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանն ասել էր, որ ցուցահանդեսների նման շարք կազմակերպելու հիմնական նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ Էդուարդ Իսաբեկյանի մեծությունը, վարպետությունը, մանկավարժի ձիրքը, ով կարողացել է այդպիսի աշակերտներ ունենալ:
Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին Երևանի նահանգի Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։ Ժողովրդական նկարիչ Է. Իսաբեկյանը 1945-2000թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963թ-ից` պրոֆեսոր):
Լուսանկարները՝ «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի ֆեյսբուքյան էջից:
Նախորդող հրապարակում՝
«Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները»՝ նույն վայրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան