Նախագահը բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ Սահմանադրության նախագիծը քննարկելու. «Ժողովուրդ»
«Առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան»։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով։ Ի դեպ, հրավերն հատուկ այնպես է ձևակերպվել, որ իշխանությունների սիրելի կուսակցությունները, որոնք սիրում են ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալ, չնեղվեն և համարձակ գնան նախագահական։
«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հրավիրելու է՝ «կուսակցությունների կարծիքները, այդ թվում առարկությունները լսելու համար»։ Ուստի, ասենք, ՕԵԿ-ականները համարձակ կգնան հանդիպման և դուրս գալով՝ կհայտարարեն, որ իրենք գնացել էին իրենց առարկությունները ներկայացնելու։ Խորհրդարանում ներկայացված ուժերից թերևս ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպման չեն գնա, քանի որ ամբողջությամբ դեմ են հրապարկված նախագծին»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան