Արփինե Հովհաննիսյանի՝ նախարար նշանակվելու հեռանկարը գրեթե զրոյական է դարձել. «Ժողովուրդ»
Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները նրան հորդորել են ձեռնպահ մնալ Հովհաննիսյանին այս պաշտոնում առաջարկելուց։ Այդ նշանակման «դեմ» արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորել են այն հանգամանքով, որ առանց այդ էլ Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալու հանգամանքը բազմաթիվ խոսակցությունների և քննարկումների առարկա է դարձել։ Ուստի, եթե նա նշանակվի արդարադատության նախարար, ապա այդ հանգամանքը նորանոր լուրերի և քննարկումների առիթ կարող է դառնալ։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանն ի վերջո համաձայնել է «դեմ տեսակետների» հետ և որոշել արդարադատության նախարարի պաշտոնի համար Սերժ Սարգսյանին չառաջարկել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան