Նիկի Մինաժի մոմե քանդակը վերցվել է պաշտպանության տակ
Մադամ Տյուսոյի թանգարանի ղեկավարությունը ստիպված է եղել երգչուհի Նիկի Մինաժի քանդակը վերցնել պաշտպանության տակ: Նման քայլի նրանք գնացել են այցելուների վարքագծի պատճառով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Սոցիալական կայքերում սկսել են հայտնվել ոչ տեղին նկարներ: Նկարներում որոշ այցելուներ ձեռքը դրած են լինում քանդակի կրծքի հատվածում, իսկ որոշները ցույց են տալիս, թե իբր սեքսով են զբաղվում: Այժմ քանդակը մշտապես լինելու է թանգարանի աշխատակցի հսկողության տակ, ով հետևելու է կարգ ու կանոնին:
Քանդակում երգչուհին ներկայացված է այն տեսքով, ինչպիսի տեսք ունի իր «Anaconda» երգի տեսահոլովակում: Քանդակը ցուցադրվում է օգոստոսի սկզբից: Ստեղծմանը մասնակցել է թանգարանի ավելի քան 20 աշխատող: