«Լիվերպուլը» Մխիթարյանի կարիքն ունի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց 26-ամյա հայ ֆուտբոլիստի համար, սակայն նա, այնուամենայնիվ, որոշեց մնալ «Բորուսիայում»: Թիմի նոր մարզչական շտաբը նույնպես ցանկություն հայտնեց շարունակել համագործակցությունը: Մխիթարյանը գերազանց է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում և արդեն հասցրել է իր հաշվին 6 գոլ և 3 գոլային փոխանցում գրանցել: Ուստի պատահական չէ, որ վերջին օրերին խոսվում է միայն նրա նկատմամբ հետաքրքրության աճի մասին: Մասնավորապես՝ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Մխիթարյանի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Յուվենթուսը», իսկ այժմ էլ նշվում է «Լիվերպուլի» շահագրգռվածության մասին:
«Կարմիրները» մտադիր են հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել 21,5 մլն եվրո: