Նոր սմարթֆոններ սկսած 1 դրամից Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների համար
Այսօր Orange-ը կանխավճարային և ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար ներկայացել է նոր առաջարկով: Բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություներին, կարող են նորագույն «Alcatel Pixi 3» սմարթֆոնը ձեռք բերել ընդամենը 34 900 դրամով, իսկ յուրահատուկ, Firefox օպերացիոն համակարգով «Orange Klif»-ը ՝ մատչելի 19 900 դրամով: Բացի այդ, առաջարկի շրջանակներում այս բաժանորդները 6 ամիս շարունակ կստանան 500ՄԲ անվճար բջջային ինտերնետի ծավալ: Orange-ի Դելֆին, Պանտերա, Թիթեռ 4000 և ավելի բարձր սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ 6 ամսվա անվճար բջջային ինտերնետի հետ մեկտեղ, այս սմարթֆոնները հասանելի կլինեն ընդամենը 1 դրամով:Այս մասին հայտնում են Orange Արմենիայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Alcatel Pixi 3 սմարթֆոնի հետ բաժանորդները կստանան նաև 30 անվճար միջազգային րոպե ավելի քան 100 երկիր զանգեր կատարելու համար:
«Գործունեության 5 տարիների ընթացքում Orange-ն անկասկած դարձել է բարձրակարգ հեռախոսների, որակյալ ձայնային և բջջային ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթներ ձեռք բերելու լավագույն վայրը: Այսօր ձայնային ծառայությունների օգտատերերի համար ներկայացնում ենք նոր առաջարկ՝ շարունակելով սմարթֆոնների ու բջջային ինտերնետի օգտագործումն ավելի հարմար ու մատչելի դարձնել հայ սպառողի համար», - նշել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Orange-ի նոր առաջարկի, ինչպես նաև «Alcatel Pixi 3» և «Orange Klif» սմարթֆոնների վերաբերյալ մանրամասները հասանելի են http://www.orangearmenia.am/promos/alcatel-pixi-3/ և http://www.orangearmenia.am/promos/orange-klif/ հղումներով: