Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի թագավորին
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին՝ Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին և Թաիլանդի բարեկամ ժողովրդին ուղղված ցավակցական հեռագրում նախագահ Սարգսյանը մաղթել է զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: