Թուրքիան վճարում է ԿՀՎ տնօրենին և լոբբիստներին՝ քրդերի և ԻՊ-ի դեմ հարձակումները խեղաթյուրելու համար. Սասունյան

Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակը ձեռնարկելու համար ցեղասպանական ռմբակոծության արշավ ընդդեմ քրդերի, որոնք խիզախորեն դիմակայում են ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում:

«Ուոլ սթրիթ ջըրնալ» (Wall Street Journal) թերթը օգոստոսի 12-ին տեղեկացրեց, որ ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական մեղադրել է Թուրքիային ամերիկյան կառավարությանը խաբելու մեջ՝ թույլ տալով Ինջիրլիքի ավիաբազայի օգտագործումը ԻՊ-ի վրա հարձակվելու համար որպես ծածկ նախագահ Էրդողանի կողմից պատերազմ հռչակելու քուրդ զինյալների (ՔԲԿ) դեմ Հյուսիսային Իրաքում: Մինչև օրս Թուրքիան իրականացրել է 300 օդային հարձակում ՔԲԿ-ի, և միայն երեքը՝ ԻՊ-ի դեմ... Էրդողանի նպատակն է քրդերին պատժելու միջոցով շահել թուրք ընտրողների համակրանքը հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որը հնարավորություն կտա նրա կուսակցությանը բացարձակ մեծամասնություն ստանալ և ավտորիտար նախագահական կրոնապետություն հաստատել:

Անկարան, ամերիկյան հանրությանը խաբելու և մոլորության մեջ գցելու համար, քրդերի դեմ իր պատերազմը սկսելուց մի քանի օր հետո վարձեց «Սքվայր փաթոն բոգս» ընկերությունը (Squire Patton Boggs) ամսական 32 հազար դոլարով, որպես «Գեբարդ գրուպ» (Gephardt Group) հզոր լոբբիստական ընկերության ենթակապալառու: «Սքվայր փաթոն բոգսի»-ի կազմում են նախկին սենատորներ Թրենդ Լոթը, Ջոն Բրոն և Սպիտակ տան նախկին պաշտոնյա Ռոբերտ Կապլան: «Գեբարդի» թուրքական լոբբիստական խումբը կազմված է հետևյալ ենթակապալառուներից. Գրինբերգ Թրորիգ, Բրայան Ֆոռնի, Լիդիա Բոռլանդ և «Դիկշտայն Շապիրո» ընկերություն, վերջինը իր լոբբիստական աշխատակազմում վերջերս ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Պորտեր Գոսին: Թուրքիայի կողմից վարձակալված այլ լոբբիստական ընկերություններն են՝ «Գոլդին սոլուշընսը» (Goldin Solutions), «Ալփայթակը» (Alpaytac), «Ֆին փարթնյորսը» (Finn Partners), «Ֆերահ Օզբեկը» (Ferah Ozbek) և «Գոլին/Հարիս ինթերնեյշընլը» (Golin/Harris International): Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տեղեկությունների՝ Թուրքիան տարեկան շուրջ 5 մլն դոլար է վճարում այս լոբբիստական/PR ընկերություններին: Բացի այդ, շահույթ չհետապնդող մի քանի ամերիկյան կազմակերպություններ որպես ճակատ են ծառայում թուրքական կառավարության համար՝ նպաստելու նրա շահերին Միացյալ Նահանգներում, Կոնգրեսի անդամներին ու լրագրողներին հրավիրելով Թուրքիա ամբողջովին վճարված զբոսախնջույքների համար:

Թուրքիայի համար աշխատող ամերիկյան լոբբիստների թվում, թերևս ամենավիճահարույցը Պորտեր Գոսն է՝ 2004-2006 թվականներին ԿՀՎ տնօրենը, որը համաձայնել է ծախել իր հոգին, գուցե և Միացյալ Նահանգների ազգային գաղտնիքները, մի բուռ թուրքական լիրայի համար:

Հատկանշական է, որ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, Արդարադատության դեպարտամենտին Գոսի ներկայացրած զեկույցում նա խուսափել է պատասխանել թուրքական կառավարության կողմից իր վարձատրության վերաբերյալ հարցին: Նա պարզապես գրել է. «Աշխատավարձը հիմնված չէ միայն օտարերկրյա հաճախորդին [Թուրքիա] մատուցվող ծառայությունների վրա»...

2015 թ. ապրիլի 23-ին ներկայացրած իր զեկույցում Գոսը հետևյալ կերպ է նկարագրում իր ծառայությունները Թուրքիային.

1) Ապահովել խորհրդատվություն թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման կապակցությամբ մի շարք առանցքային ոլորտներում, որոնք քննարկման առարկա են Կոնգրեսում, ներառյալ առևտուր, էներգետիկ անվտանգություն, հակաահաբեկչական ջանքեր և ջանքեր տարածաշրջանային կայունություն ապահովելու համար Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:

2) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին:

3) Տեղեկացնել Թուրքիային Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին, որ վերաբերում է Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերին:

4) Պատրաստել իրադարձությունների վերլուծություն՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի մասին:

Հատկանշական է, որ Գոսի գործատերը՝ «Դիկշտայն Շապիրոն», խաբել է Արդարադատությանը նախարարությանը՝ նրա ծառայության մեկնարկից երկու օր, և Հայոց ցեղասպանության հարյուրամյակից երեք օր առաջ զեկուցելով, որ ԿՀՎ նախկին տնօրենն իր լոբբիստական ընկերության անունից արդեն հանդիպել է Կոնգրեսի ինը անդամների հետ՝ քննարկելու «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»:

Ամենայն հավանականությամբ, որպես լոբբիստ Պորտեր Գոսի վարձումը Թուրքիայի համար, պարգևատրում էր թուրքական հարցերում նրա հավատարիմ աջակցության՝ 1989-2004 թվականներին Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական եղած ժամանակ: 2000 թ. հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ կոնգրեսական Գոսը, այն ժամանակ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, դեմ արտահայտվեց բանաձևի ընդունմանը, որպես արդարացում օգտագործելով այն, որ դա կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այնուամենայնիվ, ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 24 կողմ, 11 դեմ ձայներով:

Շատ ամոթալի է, որ Կոնգրեսի նախկին անդամները իրենց վաճառում են որևէ մեկին, ով պատրաստ է նրանց փող տալ: Սակայն, ԿՀՎ-ի տնօրե՞նը... Սա ոչ միայն անբարոյականություն է, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ամերիկյան կառավարությունը չպետք է թույլ տա իր բարձրագույն լրտեսի վաճառքը ամենաբարձր գին առաջարկողին... Ի՞նչ կլինի, եթե հանկարծ Հյուսիսային Կորեան ավելի բարձր գին առաջարկի նրան: Մի՞թե Գոսը կնետվի լոբբինգ անելու թշնամի պետության օգտին՝ պարզապես մի քանի դոլար ավելի վաստակելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}