Զորոն նոր ֆիլմի հերոս կդառնա
Դիմակով հանրահայտ հերոս-վրիժառուն կդառնա նոր` «Զորոն վերածնվում է» ֆիմի հերոսը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Ջոնաթան Մակկալիի արկածային սիրավեպի հերոսը, որը հայտնվել էր 1919 թվականին, գնում է Կալիֆորնիա` անմեղ մարդկանց չարագործներից պաշտպանելու: Ենթադրվում է, որ Զորոյին կմարմնավորի Գայել Գարսիա Բերնալը, սակայն դեռ հաստատված չէ: Անհայտ են նաև ռեժիսորի և սցենարիստի անունները:
Նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա մարտից:
Վերջին ֆիլմը Զորոյի մասին եղել է 1998 թվականին Անտոնիո Բանդերասի մարմնավորմամբ՝ «Զորոյի դիմակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա