Բախշյանը Երևանի թ.27 դպրոցի տնօրենի մրցույթի մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել Երևանի թ.27 դպրոցի տնօրենի մրցույթի հետ կապված:

Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Շուրջ 2 տարի է Երևանի թ.27 դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետև նախկին տնօրենը դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով և Երևանի քաղաքապետի հրամանով ազատվել աշխատանքից: Շատ անհասկանալի հիմնավորմամբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվեց համապատասխան կարգի խախտմամբ՝ 8 ամիս հետո, 2014թ. օգոստոսի 1-ին, որին որպես թեկնածու մասնակցեց նաև սույն անձը, որի դատվածությունը դեռևս մարված չէր և դպրոցի կառավարման խորհուրդը պարզապես չպետք է վերցներ փաստաթղթերը: Փաստաթղթերը վերցրեցին, նա մասնակցեց մրցույթին, կառավարման խորհրդի 4 անդամ փակ քվեարկությամբ քվեարկեց դատապարտված ու դատվածությունը չմարված մանկավարժի օգտին:

Բարձրացավ համապատասխան օրինական աղմուկ և Երևանի քաղաքապետի հրամանով մրցույթը չեղյալ հայտարարվեց, որը Սուսաննա Սարգսյանի կողմից բողոքարկվեց դատարանում: Այս դատը, որի վճիռն ի սկզբանե ակնհայտ էր, անհիմն ձգձգվեց 9 ամիս և հրապարակվեց 2015 թվականի մայիսի 19-ին, ուժի մեջ մտավ հունիսի 19-ին, իսկ նախկին տնօրենի դատվածության մարման ժամկետը հունիսի 26-ն էր: 2015թ. ապրիլի 4-ին տարածածս հոդվածում մտահոգություն եմ հայտնել, որ քաղաքապետարանի կողմից ամեն ինչ արվում է Երևանի քաղաքապետի դեմ թ.27 դպրոցի նախկին տնօրենի հարուցած դատավարությունը ձգձգելու համար, որպեսզի նրա դատվածությունը հասցնի մարվել և կրկին իրավունք ունենա առաջադրվել: Մտահոգությունս հաստատվեց:

2015թ. Օգոստոսի 26-ին կկայանա Երևանի թ.27 դպրոցի տնօրենի հերթական մրցույթը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև նախկին տնօրեն, դատապարտված անցյալով Սուսաննա Սարգսյանը: Եզրակացությունս մեկն է՝ Երևանի քաղաքապետն ամեն ինչ արեց, որպեսզի գա այս օրը: Ես ընդամենը հիշեցնեմ պարոն Քաղաքապետին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի իրեն ուղղված միջնորդագրի մասին: Մեջբերում եմ նշածս փաստաթղթից. «Պարզվում է նաև, որ դպրոցի կողմից 2011թ. և 2012թ. հաշիվ ապրանքագրերով դպրոցի կարիքների համար ձեռք է բերվել 2.212.000 դրամ արժողության գույք (մալազիական խոհանոցային սեղաններ, աթոռներ, մսաղաց, փոշեկուլ, արդուկի սեղան, բազկաթոռներ, լրագրասեղան, «Սոնի Բրավիա» մոդելի հեռուստացույց, լոգարանի պահարան և կերամիկական լվացարան), որոնք, ըստ Ս.Սարգսյանի, մինչև 2013թ. հունիս ամիսը գտնվել են համապատասխան խանութների պահեստներում: Իրականում այդ գույքը գտնվում էր դպրոցի գարաժում: Միջնորդագրում մանրամասն նկարագրելով Սուսաննա Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման և վատնման ճանապարհներով պետությանը պատճառած վնասի մասին, դատախազը միջնորդել էր քննարկել սույն միջնորդագիրն ու հանձնարարել տնօրեններին՝ բյուջետային գումարները խստագույնս ծախսել դպրոցի շահերի համար: Այսինքն անձը դատապարտվել է կոռուպցիայի համար ու օրենքը թույլ է տալիս ընտրվելու դեպքում՝ շարունակել նրա գործունեությունը:

Հիշեցնեմ նաև, որ այն, ինչի համար դատապարտվել է նախկին տնօրենը, դրա դեմ «պայքարում»ում է նաև ՀՀ վարչապետի ղեկավարած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի նպատակն է՝ պետական այրերը չչարաշահեն պաշտոնեական դիրքը, չվատնեն ու արդյունավետ ծախսեն պետական միջոցները:

Հարգելի ՀՀ Վարչապետ, ասում ենք չէ՞, որ դա խիստ ձևական հանձնաժողով է, ասում եք՝ չէ, պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Ինչևէ, եթե դպրոցի կառավարման խորհուրդը «կողմ» քվեարկի դատվածություն ունեցող թեկնածուի օգտին, ապա դրանով ընդամենը կհաստատի, որ այս պայքարը իշխանությունների կողմից լրիվ ձևական է, իսկ կառավարման խորհուրդը, որի մեջ քաղաքապետի, կրթության նախարարի ներկայացուցիչներն են, պատասխանատվություն են կրում ընտրված տնօրենի բարոյական կերպարի համար:

Կոչ եմ անում թ.27 դպրոցի կառավարման խորհրդի բոլոր անդամներին՝ զերծ մնալ վարկաբեկվելուց, հիշեք, որ յուրաքանչյուրիդ հեղինակությունը շատ ավելի թանկ արժե, քան ինչ որ մարդու հաճոյանալու գինը:»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}